ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Քննադատելուց զատ ուրիշ ՕԳԳ կամ կատարողական ունե՞ք

Քննադատելուց  զատ ուրիշ ՕԳԳ կամ կատարողական ունե՞ք
12.10.2024 | 17:12

Քանի որ մեր «ընդդիմադիր» դաշտի որոշ գործիչներին և գործիքներին առաջիկա ընտրություններին հնարավոր ընդդիմադիր դերակատար դառնալու թեստային առաջադրանք է իջեցված, իսկ որոշներն էլ կարծում են, որ կարող են հավակնել դրան առանց casting-ի հրավերի և առանց իշխանության հետ համաձայնեցնելու, ապա բացատրեմ հանգամանորեն:

Ոմանք, իբր քննադատությամբ առ Փաշինյան և Փաշինյանի վրա քննադատություն պարապելով ու սովորելով, այնքան են երազում ընդդիմություն դառնալ, որ որոշել են, որ «լավ» քննադատելն ու քարկոծելն արդեն անցաթուղթ և իրավունք է ընդդիմություն կոչվելու և ընդդիմության «պաշտոնի» հավակնության համար և ինքնամոռաց անցել են իջեցված առաջադրանքի կատարմանը:

Ավելին, քննադատելու մոլուցքը այնքան է խորացել, որ արդեն կարծում են, որ իրավունք ունեն քննադատելու ընդդիմությանը, որովհետև հիմնականում քննադատելը всех и вся արդեն դարձել է զբաղմունք և կոչում, որն էլ կարղ են ի ցույց դնել առաջադրանքը իջեցնողների հավանությանը արժանանալու համար: Ավելին, խաբկանքը նաև նրանում է, որ «նախկին» և «նախկիններ» դիսկուրսը մեծ թափով, ծրագրային և կադրային ապահովմամբ օրակարգ մտցնելով՝ այս «ընդդիմադիր» գործիչներն ու գործիքները չեն էլ հասկանում, որ իրենք արդյունքում դառնալու են արագ պիտանելիությունը և օգտակարությունը կորցրած նյութ, երբ ավարտվի քաղաքական ճակատամարտի էտապը:

Իսկ մինչ նրանց подиум բարձրանալը, հետաքրքիր է՝ հետևյալ հարցերի պատասխանը իրենք իրենց համար ունե՞ն, թե ոչ: Տղերք, դուք բացի քննադատելուց, ուրիշ ՕԳԳ կամ կատարողական ունե՞ք: Կասե՞ք դուք ո՞վ եք, ի՞նչ եք, ի՞նչի մասին եք, ի՞նչ քաշ ունեք, ի՞նչ կենսագրություն, ի՞նչ սկզբունքներ ու բնույթ, ո՞րտեղից եք գալիս, ի՞նչ մտավոր քաղաքական արտադրություն ունեք, բացի քննադատելուց ուրիշին և հատկապես «ոտք ու գլուխ ուտելուց» կամ «քաղաքական կիլեռությունից» ուրիշ ի՞նչ ունակություն ունեք կամ ուրիշ էլ ի՞նչ եք սովորել անել: Առհասարակ, բացի ստեղնաշարի կնոպկեքից ուրիշ բան երբևէ կառավարած, համակարգած, կազմակերպած կա՞ք: Հասկացանք, որ լեզվի երկարությունը չափելի չէ, բայց ուղեղի ծավալն էլ հո չափելի է: էս հարցերի պատասխանների վրա պարապեք, տալու են:

Դուք ինչի՞ մասին եք:

Вы вообще про что?

What are you about ?

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3190

Մեկնաբանություններ